Հայտնաբերվել է Նեպտունի տրոյական նոր արբանյակը` 2011 HM102 աստերոիդը: Այս մասին հաղորդում է Միջազգային աստղագիտական միությունը:
Երկնային մարմինը շարժվում է մոլորակի գրեթե նույն շարժով, ինչը համապատասխանում է տրոյական արբանյակի սահմանմանը: Աստերոիդը ունի 90-ից 180 կմ տրամաչափ:
Ինչպես նշում է «Ուտրո.ru»-ն, Նեպտունի առաջին տրոյական արբանյակը հայտնաբերվել է 2001 թ-ին: Ներկայումս հայտնի են նման 8 արբանյակ: Նոր «տրոյացուն» հայտանբերել է New Horizons KBO Search team աստղագետների խումբը: Խումբը զբաղվում է Կոյպերի գոտու մարմինների որոնմամբ (Արեւային համակարգում աստերոիդների արտաքին գոտի), որոնք կարող են դառնալ NASA New Horizons-ի հետաքննության նոր նպատակը:
Պետք նշել, որ հայտնաբերվել է Յուպիտերի ավելի քան հազար «տրոյացիներ», իսկ 2010 թ-ին նման արբանյակ գտել են նաեւ Երկրի մոտ (աստերոիդ 2010 TK7):




























