Բիշքեկում բողոքի ակցիայի մասնակիցները փորձել են ներխուժել խորհրդարանի շենք, սակայն կանգնեցվել են հատւկ ծառայության աշխատակիցների կողմից:
Ինչպես հաղորդում է «Ազիատսկի ռեպորտյորը», ակցիայի մոտ 20 մասնակիցներ ընդդիմադիր «Ատա-Ժուրտ» (Հայրենիք) խմբակցության ղեկավարի գլխավորությամբ կարողացել են ներխուժել ղրղզական խորհրդարանի շենք, սակայն արդեն ներսում արգելափակվել են հատուկ ծառայությունների կողմից: Եւս 100 մարդ գտնվել են խորհրդարանի շենքի պարիսպներից դուրս: Գործակալության տվյալներով ակցիային մասնակցում են մոտ 800 ցուցարարներ, ովքեր Բիշքեկ են ժամանել երկրի տարբեր շրջաններից:
Ինչպես հայտնում է «Գազետա.ru»-ն, ակցիայի մասնակիցները պահանջում են ոսկու «Կումտոր» հանքի ազգայնացում, որը պատկանում է միջազգային Centerra Gold ընկերությանը:
Այս տարվա գարնանը Ղրղզստանի խորհրադարանական հանձնաժողովը բազմաթիվ խախտումներ է արձանագրել, որոնք թույլ են տվել կանադական ներդրողները` «Կումտորի» հանքի վերամշակման ժամանակ:
«Կումտոր»-ը ոսկու` աշխարհի ամենաբարձրադիր լեռնային հանքերից մեկն է: Անցյալ տարվա աշնանը մոտակա գյուղերի հարյուրավոր բնակիչների փակել են հանքավայր տանող ճանապարհը` պահանջելով մի քանի անգամ բարձրացնել ընկերության` տեղական բյուջե մտնող բնապահպանական վճարները:





























