Հայաստանի տնտեսական աճը 2012  թ. արդեն կազմում է 7%: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ՀՀ ազգային Ժողովում ելույթ ունենալով 2011 թ. պետական բյուջեի տարեկան հաշվետվության քննրկման ժամանակ: Վարչապետի գնահատման համար հիմք են ծառայել տնտեսական ակտիվության վերաբերյալ ամսական վիճակագրական ընթացիկ հրապարակումները:

Տ. Սարգսյանի խոսքով՝ 2011 թ. համար մեկ խնդիրը տնտեսական աճի շարունակականության ապահովումն էր: 2009 թ. ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո կառավարությունը մշակել եւ իրականացրել է հակաճգնաժամային քաղաքականություն՝ ապահովելու տնտեսության դիվերսիֆիկացիան, ինչպես նաեւ՝ անցում է կատարվել արդյունաբերական քաղաքականության;

Արդյունքում՝ տնտեսական աճը 2010 թ.՝ 2% էր, իսկ 2011 թ.՝ 4,6%:

Տ. Սարգսյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը նաեւ մեծ ուշադրություն է դարձրել բիզնես միջավայրի բարելավմանը, թեեւ այս առումով կան չլուծված խնդիրներ՝ հարկային վարչարարության բարելավում, բյուրոկրատական քաշքշուկներ, կոռուպցիոն ռիսկեր:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի