Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը մտադիր է ուշադիր հետեւել Վարդան Օսկանյանի գործին: Այս մասին նա հայտնել է հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:
Դիվանագետը նշել է, որ տեղեկացված է Հայաստանի նախկին ԱԳՆ-ի ղեկավարի գործին եւ սխալվել է Վարդան Օսկանյանը, թե ոչ, պետք է պարզի դատախազությունը: Միաժամանակ դեսպանը հիշեցրել է անմեղության վարկածի գոյության մասին: «Վարդան Օսկանյանը պետք է կարողանա ներկայացնել իր փաստարկները եւ բացատրությունները»,-նշել է դեսպանը: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք գործի մեջ առկա է նախկին նախարարի անձի հետաքրքրվածությունը` դեսպանը նկատել է, որ ռեակցիան, անկասկած կապված է Օսկանյանի անձի հետ, ով շարունակում է «կարեւոր անձ մնալ հասարակության մեջ»:
Ինչ վերաբերում է հայկական հանրության մեջ առկա կաշառակերությանը, ապա դեսպանը նշեց, որ նրան, որպես վերջերս ժամանած հյուր, դժվար է դատել ծավալների մասին: «Կաշառակերությունը առկա է բազմաթիվ երկրներում, այդ թվում` Գերմանիայում: Այստեղ հարցը արդարադատության արդյունավետության մեջ է: Դրանում է տարբերությունը»,- նշել է դեսպանը, ավելացնելով, որ կաշառակերությունը արմատախիլ անելու համար դա պետք է ցանկանա բնակչության մեծ մասը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Հայաստանի Ազգային Ժողովը բավարարել է գլխավոր Դատախազի` ԱԳՆ նախկին նախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վ.Օսկանյանին փողերի լվացման գործում որպես մեղադրյալ ներգրավվելու միջնորդությունը:





























