Ոստիկանության Վանաձորի բաժնի  ծառայողների ձեռնարկած   միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 2-ին, ժամը 12.30-ին, Երեւան քաղաքի Քանաքեռի գերեզմանատան տարածքին կից ժամանակավոր տնակ-կացարանից բերման է ենթարկվել 1966 թ. ծնված Վարդան Ա.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2003 թ. սեպտեմբերի 27-ից հետախուզվում էր առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության  մեղադրանքով: