Հոկտեմբերի 2-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Էջմիածին-Արմավիր ճանապարհի 6-րդ կմ-ին իրար են բախվել   «ՎԱԶ-2106»  մակնիշի երկու ավտոմեքենա: Մեկ ուղեւոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հոկտեմբերի 2-ին, ժամը 16.05-ի սահմաններում,   Սպիտակ քաղաքի Տեր-Սիմոնյան փողոցում «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա է  բախվել    «ՈւԱԶ-3962»-ի: Բախման հետեւանքով «ՈւԱԶ-3962»-ի ուղեւորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հոկտեմբերի 2-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 5 շենքի դիմաց «ՎԱԶ-2101»  մակնիշի ավտոմեքենա է բախվել  «Մերսեդես Բենց»-ի:

Վթարի հետեւանքով «ՎԱԶ-2101»-ի ուղեւորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հոկտեմբերի 2-ին, ժամը 23.00-ին, Արտաշատի խճուղու թիվ 150 հասցեի դիմաց իրար  են բախվել «ՎԱԶ-2107» եւ «Մերսեդես»  մակնիշի ավտոմեքենաներ:

Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը եւ 4 ուղեւորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: