Վրաստանի նախագահի մամուլի-ծառայությունից հրաժարվել են մեկնաբանել «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդի` նախագահի հրաժարականի  առաջարկը:

Միեւնույն ժամանակ Վրաստանի խորհրդարանի խոսնակ, պարտված կուսակցության ընտրացուցակի առաջին համարը` Դավիդ Բաքրաձեն արտահերթ նախագահական ընտրությունների առաջարկը անհարգալից վերաբերմունք է համարում վրացի ժողովրդի, երկրի Սահմանադրության եւ օրենսդրության նկատմամբ:

«Հուսով եմ այդ հայտարարությունը, հայտարարություն էլ կմնա, որը հնչել է զգացմունքների եև քաղաքական անփորձության հետեւանքով», -ասել է Բաքրաձեն հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ: Նա նշել է, որ Սահմանադրությամբ կան բոլոր միջոցները, որպեսզի նախագահը եւ «ՄԱՇ»-ը, որպես խորհրդարանական ընդդիմությունը, կարողանան քաղաքական ճգնաժամ առաջ բերել եւ նոր ընտրություններ նշանակել: Այնպես որ, նրա խոսքով, ոչ ոք չի խանգարում Վանո Մերաբիշվիլիին ներկայացնել կառավարությունը, որը չի աջակցի նոր խորհրդարանին, դրան կհետեւի քաղաքական ճգնաժամը եւ 6 ամիս անց կնշանակվեն նոր ընտրություններ: «Սահմանադրությամբ դա հնարավոր է, սակայն մենք նման  բան չենք անում, քանի որ հարգում ենք վրացի ժողովրդին եւ վրացական պետությունը: Այսպիսով մենք մեր մրցակիցներից հասարակ հարգանք ենք պահանջում վրացական պետության եւ Սահմանադրության նկատմամբ», - նշել է Բաքրաձեն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել «Վրացական երազանք» կոալիցիան: Նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ընդունել է իր կուսակցության պարտությունը եւ հայտարարել է ընդդիմություն դառնալու որոշման մասին: