Հայաստանում ֆինանսական արբիտրաժի ժողովրդականությունը եւ գերբեռնվածությունը գնալով աճում է: Այս մասին հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած սեմինարի ժամանակ հայտնել է Հայաստանի Բանկերի միության կողմից ստեղծված «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկի ղեկավար Նաիրա Մարգարյանը:
«Մենք ստանում ենք մեծ քանակությամբ իրավաբանական և ֆիզիկական անձանց հայտեր, օրինակ , բանկային քարտերի հետ կապված վեճերի հարցում: Ֆինանսական հաշտարարից մեր տարբերությունը նրանում է, որ մեզ կարող են դիմել ոչ միայն ֆիզիկական, այլ նաեւ իրավաբանական անձինք»,– նշել է Մարգարյանը: Նրա խոսքով, արբիտրաժային դատարանի աշխատակիցները ներկայումս քննրակումներ են վարում մի շարք խնդիրների, այդ թվում՝ հայցերի ապահովման ոլորտում:
«Ընդհանուր առմամբ, արբիտրաժի համակարգը բավականին արդյունավետ է հանդես գալիս պայմանագրային պարտավորանությունների շուրջ ծագած վեճերում. ինչպես բանկերի, այնպես էլ բանկերի եւ բիզնեսի միջեւ: Այդ առումով մեզ անչափ օգնում է մեր կարգավիճակը, մեր որոշումները բողոքարկման ենթակա չեն, իսկ հաշտարարից դատարան գործը կարող է ուղարկվել միայն կողմերի համաձայնության դեպքում», – նշել է Մարգարյանը:
Ավելացնենք, որ 2012 թ-ի սկզբից «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկի արբիտրաժային հիմնարկը արդեն քննել է 350 գործ:





























