Հանրապետության տարածքում վաղը` հոկտեմբերի 4-ին, առավելապես հյուսիսային շրջաններում, հոկտեմբերի 5-8-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Քամին հարավ-արեւմտյան շրջաններում կլինի 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-7-ին` ցերեկները աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով:
Երեւանում`հոկտեմբերի 4-ի երեկոյան ժամերին հնարավոր է, իսկ հոկտեմբերի 5-8-ին առավելապես գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ:




























