Հոկտեմբերի 3-5-ը Մոսկվայում  անց է կացվում  հատուկ ծառայությունների, անվտանգության եւ իրավապահ մարմինների  ղեկավարների 11-րդ խորհրդակցությունը, որին մասնակցում են աշխարհի ավելի քան 55 երկրների պատվիրակություններ:   

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից հայտնում են, թե խորհրդակցության ընթացքում քննարկվելու են   ահաբեկչության, արմատականության եւ սեպարատիզմի  դեմ պայքարի ոլորտներում   փոխհամագործակցության հարցեր:

Հայաստանի  Հանրապետության պատվիրակությունը ղեկավարում է  ՀՀ ԱԱԾ  տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը: