Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Ալմաթիի մոտ գտնվող երեք զորավարժարաններում  հոկտեմբերի 8-17-ը կանցկացվեն ՀԱՊԿ-ի անդամ երկրների «Անխախտ եղբայրություն-2012» խաղաղարարական առաջին զորավարժությունները, որոնց կմանակցի նաեւ Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումը: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նախատեսվում է նաեւ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների մասակցությունը:

Խաղաղարարական գործունեության մասին համաձայնագիրը, որին համապատասխան ստեղծվել են ՀԱՊԿ-ի Խաղաղարարական ուժերը, ստորագրվել է 2007թ. հոկտեմբերի 6-ին Դուշանբեում, ուժի մեջ է մտել 2009թ. հունվարի 15-ին: ՀԱՊԿ-ի ԽՈՒ-ն բաղկացած է 4000 հոգուց, որոնցից 500-ի իրավապահ մարմինների կամ ԱԻՆ-ի աշխատակիցներ են:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի