«Վրացական երազանք» քաղաքական դաշինքը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի եւ հեռացող կառավարության հետ բանակցություններ վարելու խումբ է ձեւավորել, հայտնում է «Նովոստի Գռուզիան»:
Խմբի կազմում են ՄԱԿ-ում Վրաստանի ներկայացուցիչ Իրակլի Ալասանիան, Հանրապետական կուսակցության առաջնորդ Դավիթ Ուսուպաշվիլին եւ կոալիցիայի առաջնորդներից մեկը`Իրակլի Գարիբաշվիլին:
Իվանիշվիլին ընդգծել է, որ կոալիցիայի գլխավոր խնդիրն է Վրաստանում իշխանափոխության շրջանում սահմանադրական կարգուկանոնի ապահովումը եւ պետական մարմինների անխափան աշխատանքը:
Նա նշել է, որ իր առաջին արտասահմանյան այցը կլինի ԱՄՆ: Կոալիցիայի առաջնորդն ընդգծել է, որ Վաշինգթոնից կվերադառնա Վրաստան եւ չի նախատեսում ԱՄՆ-ից եվրոպական երկրներ մեկնել` չնայած ստացված հրավերներին: Իվանիշվիլին նաեւ նշել է, որ դեռեւս «Ռուսաստանից շնորհավորանքներ չի ստացել եւ չի կապվել ռուսական կողմի հետ»: «Վրացական երազանքին» արդեն շնորհավորել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:





























