Femen-ի ակտիվիստուհիները հերթական թոփլես ակցիան են կազմակերպել, այս անգամ նրանք մերկացել են Լուվրում` Միլոսյան Վեներայի արձանի մոտ: Աղջկները բողոքել են բռնաբարության ենթարկված կնոջ  նկատմամբ քրեական հետապնդման գործի դեմ: Խոսքը վերաբերում է թունիսցի Մարիամ անունով կնոջը:

Femen-ի աղջիկները Միլոսյան Վեներայի վրա ցուցանակ են ամրացրել, որի վրա գրված է «Բռնաբարիր ինձ, ես անբարոյական եմ» գրությունը եւ հնչեցրել են ակցիայի կարգախոսը. «Մենք ձեռքեր ունենք, որպեսզի վերջ տանք այս ամենին»:

Ինչպես գրում է NEWSru.com-ը, դեպքը, որի պատճառով աղջիկները կրկին մերկացել են, տեղի է ունեցել Թունիսում սեպտեմբերի 3-ին: Երեք ոստիկանները կանգնեցրել են երիտասարդ սիրահար զույգի մեքենան: Նրանք մեղադրել են վարորդին երթեւեկության կանոնների խախտման մեջ, իսկ երբ վերջինս ոստիկաններից մեկի հետ գնացել է բանկոմատ որոնելու, մյուս երկու ոստիկանները բռնաբարել են աղջկան:

Սակայն այսքանով պատմությունը չի վերջանում: Այժմ ճաղերի ետեւում կարող  է հայտնվել աղջիկը: Բռնաբարության մեջ մեղադրվող ոստիկանները  պատասխան հայց են ներկայացրել, հայտնելով, որ նման բան չի եղել, այլ ընդհակառակը, նրանք զույգին բռնացրել են «անբարոյական գործողություններ» կատարելու ժամանակ, հաղորդում է Amnesty International-ը: Ոստիկանների զոհին եւ նրա ընկերոջը, տեղական օրենքներով, 6 ամսվա ազատազրկում է սպառնում:

«Femen-ը թունիսցի ոստիկանների կողմից բռնաբարված Մարիամի դեպքը որակում են որպես եղեռն կանանց նկատմամբ, իսկ կնոջ նկատմամաբ հարուցված գործը` մարդու իրավունքների հիմնային սկուզբունքների բռնաբարություն»,-ասվում է Femen-ի հայտարարության մեջ: