Թբիլիսիի եւ Մոսկվայի միջեւ բանակցությունների օրակարգի առաջին հարցը կվերաբերի աեւտրայն խնդիրներին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հարավային Կովկասի գծով Միջազգային ճգնաժամի խմբի (ICG)  փորձագետ Լոուրենս Միթսը`պատասխանելով Վրաստանի նոր կառավարության եւ Մոսվայի միջեւ հնարավոր բանակցությունների օրակարգի հարցին:

«Չեմ կարծում, որ առաջին քննարկման առաջին հարցը կլինի Աբխազիան եւ Հարավային Օսիան: Հարցերը, որոնք կապված են նրանց ճանաչման հետ, մեծապես դժավրեցնում են բանակցությունները: Այդ պատճառով առաջին հարցը, ամենայն հավանականությամբ կլինի «Բորժոմիի» եւ գինեգործական արտադրանքի նկատմամբ դրված խոչընդոտների հեռացումը»,-ասել է Շիթսը: Փորձգետի կարծիքով, Վրաստանը ԱՊՀ վերադառնալու բանակցություններ չի նախաձեռնում.  «Համենայն դեպս չեմ հավատում նման սցենարին»,-ամփոփել է նա:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում «Բորժոմիի» եւ վրացական գինիների նկատմամբ  բռնարգելքը գործում է 2006թ.-ից: Մինչ այդ Ռուսաստանը եղել է այս ապրանքատեսակների սպառման գլխավոր շուկան: Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը եղել է «Վրացական երազանք» կոալիցիայի նախընտրական խոստումներից մեկը: