Forbes ամսագրի վարկածով ամերիկյան Apple ընկերությունը գլխավորել է ամենաազդեցիկ ապրանքանիշերի վարկանիշային ցուցակը: Ապրանքանիշի արժեքը ամսագիրը գնահատել է 87,1 միլիարդ դոլար, ինչը, անցյալ տարվա համեմատ, 52 տոկոսով բարձր է: Apple ընկերությունը շարունակում է գլխավորել իր նորարարություններով, իսկ օգտատերերի նախապատվության վարկանիշով այն զբաղեցրել է 11-րդ տեղը:
Երկրորդ եւ երրորդ տեղերում հայտնվել են Microsoft-ը եւ Coca-Cola-ն, որոնց առեւտրային ապրանքանիշերը գնահատվել են համապատասխանաբար 54,7 եւ 50 միլիարդ դոլար: Բիլ Գեյթսի կողմից ստեղծված ընկերությունը առաջատար է դարձել օգտատերերի նախապատվության վարկանիշում: Պարբերականը նշում է, որ Microsoft-ը շատ է գումար ծախսում գովազդի վրա` ամեն տարի մոտ 1,6 միլիոն դոլար, այսինքն մոտ երկու անգամ ավելի շատ, քան Apple-ը:
Առաջին հնգյակը փակում են IBM-ը (48,5 միլիարդ դոլար) եւ Google-ը (37,6 միլիարդ դոլար): Թոփ-10-ի մեջ մտնում են նաեւ Intel, McDonalds-ը, General Electric-ը, BMW-ն եւ Cisco-ն, գրում է «Լենտա.ru»-ն:
Վարկանիշային ցուցակի կազմության ժամանակ Forbes-ը հաշվի է առել միայն այն ընկերությունները, որոնք առկա են ԱՄՆ-ում: Այս պայմանի հետեւանքով ցուցակի մեջ չեն հայտնվել այնպիսի ազդեցիկ ապրանքանիշեր, ինչպիսիք են իսպանական Zara-ն եւ չինական բջջային օպերատոր China Mobileը: Վարկանիշի կազմության ժամանակ ամսագիրը հաշվի է առել վերջին երեք տարիների եկամուտը:
Հոլտեմբերի 2-ին Interbrand գործակալությունը հրապարակել է աշխարհի ամենաթանկ ապշանքանիշերի իր ավանադական վարկանիշները: Առաջին տեղը զբաղեցրել է Coca-Cola-ն (77,8 միլիարդդոլար), երկրորդ եւ երրորդ տեղերում հայտվել են Apple-ն ու IBM-ը` համապատասխանաբար 76,6 միլիարդ եւ 75,5 միլիարդ դոլարով: Eurobrand-ը սեպտեմբերի կեսերին ամենաթանկ ապրանքանիշն է համարել Apple-ը, որի արժեքը, գործակալության վարկածով, կազմել է 100 միլիարդ դոլար: Երկրորդ եւ երրորդ տեղերում հայտնվել են Coca-Cola-ն (60 միլիարդ դոլար) եւ Microsoft-ը (54 միլիարդ դոլար):





























