Իրանական ռիալի փոխարժեքը շարունակում է հակառեկորդներ սահամանել ամերիկյան դոլարի նկատմամբ: Երեկ այն նվազել է 9%-ով` հոկտեմբերի 1-ի 18% անկումից հետո: Երկրի արտարժույթի շուկայում բացասական միտումերը պահպանվում են նաեւ հոկտեմբերի 3-ին: Արդյունքում շաբաթվա սկզբին ռիալը արժեզրկվել է գրեթե մեկ երրորդով: Այս տարվա ինն ամսվա ընթացքում իրանական արժույթի արժեզրկումը կազմել է 80%:
Նման կտրուկ արժեզրկման պատճառը Իրանից նավթի արտահանման նկատմամբ պատժամիջոցների կիրառումն է Արեւմուտքի կողմից: Պատժամիջոցների արդյունքում Իրանի եկամուտները նավթի վաճառքից այս տարի նվազել են ավելի քան 40%-ով, ինչը հանգեցրել է երկրում արտարժույթի դեֆիցիտի, հաղորդում է «Ուտրոն»:





























