Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ահազանգ է ստացել «Մանկական Եվրատեսիլ-2012»-ի հայասատանյան նախընտրական փուլի ժամանակ թույլ տրված խախտումների մասին, որն այժմ ուսումնասիրում են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հանրային հեռուստաընկերության հեռուստաարտադրական ծառայության պետ Ռուբեն Թումանյանը:

Թե կոնկրետ ինչ խախտման մասին է խոսքը, ապա այժմ դա ուսումնասիրում են:

Ռուբեն Թումանյանի խոսքով` մինչեւ եկող շաբաթվա սկիզբ հստակություն կմտցվի այս հարցով եւ պարզ կլինի` խախտում թույլ է տրվել, թե ոչ եւ ինչ խախտում է թույլ տրվել: «Կախված նրանից` խախտում կա, թե ոչ, ինչ խախտում է, ինչ մակարդակի է, ամեն ինչ հնարավոր է»,-ասաց նա` չբացառելով «Մանկական Եվրատեսիլի» հայաստանյան եզրափակիչ փուլի արդյունքների չեղյալ հայտարարումը:

Ինչ վերաբերում է լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին,թե կեղծված է եղել հաղթող ճանաչված մասնակիցների տարիքը, ապա Թումանյանը նշեց, թե դրա հետ կապված դեռ հստակ տեղեկություն չունեն:

Նշենք, որ »Եվրատեսիլի» հայասատանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը այժմ գտնվում է արտերկրում, նրա հետ հնարավոր չեղավ կապվել: Իսկ «Մանկական ԵՎրատեսիլում» Հայաստանը ներկայացնել պատրաստվող Compass band խմբի ղեկավար Զառա Պետրոսյանը չի պատասխանում մեր հեռախոսազանգերին: Խմբի անդամ երեխաներից մեկը դա հիմնավորեց այն հանգամանքով, որ նա շատ զբաղված է, սակայն ինքը չի ցանկացավ մեկնաբանություն տալ:

Հիշեցնենք, որ Հայաստանը դեկտեմբերի 1-ին Ամստերդամում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2012-ում» կներկայացնի Compass խումբը` «Sweetie baby» երգով»: Շոու ծրագրում ելույթ ունեցան նաեւ Հայասատանի առաջին «եվրատեսիլագնաց» Անդրեն, Երեւանում կայացած «Մանկական Եվրատեսիլ 2011-ի» հաղթող «Candy» խումբը: Եզրափակիչ փուլ էր անցել նաեւ Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դուստրը` Անգելինա Գասպարյանը, ով բաղեցրեց երրորդ հորիզոնականը