Մեծ Բրիտանիայում ծագումով ռուս 39-ամյա էլիտար մարմնավաճառ Նատալյա Վուլեյը մեղադրվում է իր թոշակառու հաճախորդին սպանելու մեջ:
Միջադեպը տեղի է ունեցել հունվարին Էփսում քաղաքում: Վուլեյը գնացել է 69-ամյա Վինսթոն Ֆերնանդեսի տուն, որտեղ էլ նրանց միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որն էլ ավարտվել է ծեծկռտուքով, գրում է «The Daily Mail»-ը:
Ծերունուն բազմաթիվ հարվածներ է հասցվել, նրա մոտ 17 կողոսկր է կոտրվել: Մարմնավաճառը լքել է տունը` կտրելով հեռախոսի լարերը: Թոշակառուի մարմինը հայտնաբերվել է միայն փետրվարին:
Ուշագրավ է, որ Ֆերնանդեսը Վուլեյի հետ, ով իր ծառայությունը մեկ գիշերվա համար գնահատում է 600 եվրո, ծանոթ է եղել վաղուց եւ եղել է նրա մշտական հաճախորդներից, գրում է NEWSru.com-ը:































