«Apple»-ի գործընկերները ձեռնամուխ են եղել 7,85 դյույմ անկյունագծով  iPad պլանշետային համակարգչի հավքմանը, հաղորդում է  «Wall Street Journal»-ը:

Ըստ պարբերականի` «iPad Mini»-ի թողարկման նպատակը մրցակցություն ստեղծել է  «Google» եւ «Amazon» ընկերությունների առավել էժան մոդելների համար: «Amazon» ընկերության ամենաէժան պլանշետների արժեքը 149 դոլար է, «Google»-ինը` 199 դոլար: Երկու սարքավորումներն էլ ունեն  7 դյույմանոց դիսփլեյ  եւ հիմնված են «Android» համակարգի վրա: Ամենաէժան «iPad»-ը`  9,7 դյույմանոց դիսփլեյով, արժե 499 դոլար:

Հիշեցնենք, որ դեռ  2012 թ. ապրիլին  փորձագետ Ջոն Գրուբերը հայտնել էր այն մասին, որ «Apple»-ը փորձարկում է նոր սարքավորում: Երկու շաբաթ անց համացանցում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ ընկերությունն արդեն պատվերներ է տեղադել պլանշետի թողարկման համար, որի արժեքը լինելու է  249-299 դոլար: