5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել հոկտեմբերի 3-ի գիշերը Սումատրա կղզու հյուսիս-արեւմտյան ափի մոտ: Ինչպես հայտնել էր Ինդոնեզիայի օդերեւութաբանության, եղանակագիտության եւ երկրաֆիզիկայի ազգային վարչությունից, ցունամիի նախազգուշացում չի արվել:

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Աչեհ նահանգի Սաբանգ քաղաքից 290 կմ հեռավորության վրա, 63 կմ խորության տակ:

Զոհերի եւ ավերածություններևի մասին տեղեկություններ չկան: