Համացանցային կախվածությունը հավասարեցվել է  հոգեկան խանգարմանը: Օրեգոնի համլսարանի հետազոտող Ջերալդ Բոլկը « American Journal of Psychiatry» հանդեսում  առաջարկել է համացանցային կախվածությունը ներառել հոգեկան հիավանդությունների բառարանում` այն համարելով տիպիկ կոմպուլսիվ-իմպուլսիվ խանգարում:

Պարբերականը հիշեցնում է, որ չինացի բժիշկները դեռ 2008 թ-ին էին   համացանցային կախվածությունը հիվանդություն համարել:

Ամերիկյան հոգեբանական ասոցիացիան աշխատում է որոշալի շրջանակներում հայտնի «Հոգեկան խանգարումների վիճակագրության եւ ախտորոշման տեղեկատուի» հինգերորդ հրատարակության վրա: Հենց այնտեղ էլ մասնագետները նախատեսում են «պաշտոնական կարգավիճակ» տալ հիվանդությանը: