Ամերիկացի զինվորականները ոգեշնչվել են «Pokemon»-ների մասին մանկական խաղերով եւ գիտնականներին առաջարկել են էլեկտրամագնիսական ճառագայթող սարք մշակել, որը «կվերաբեռնի» թշնամու ուղեղները: Գաղափարը պատկանում է  ԱՄՆ բանակի ցամաքային զորքերի հետախուզական ծառայությանը: Նշվում էր, թե իբր սարքի մշակումներն սկսվել են 1998 թ-ին:

Պենտագոնը ժխտում է նման զենքի մշակման հանգամանքը եւ հայտարարում է, որ ֆուտուրիստական նախագծերից այն կողմ գործը չի գնացել, հաղորդում է CNews-ը:

Նախապատմությունն այսպիսին է. 1997թ. դեկտեմբերին «Pokemon»-ների մասին մուլտսերիալի ցուցադրությունը ճապոնական հեռուստատեսությամբ  ցուցադրման ժամանակ հանդիստեսներից մոտ 700-ը էպիլեպսիայի նախանշաններ էին նկատվել: