Աջարիայի ինքնավարությունն անակնկալ է  մատուցել Վրաստանի նախագահ Միխայիլ Սհակաշվիլիին, ով վերջին շրջանում ակտիվորեն զարգացնում էր Բաթումը եւ սիրում էր այնտեղ հանգստանալ:

Հոկտեմբերի 1-ին կայացած Աջարիկաի Գերագույն խորհրդի ընտրություններում հաղթել է Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանքը»:

Ինչպես հաղորդում է Վրաստանի ԿԸՀ-ն, քվեարկության նախնական արդյունքներով հօգուտ Իվանիշվիլիի դաշինքի քվեարկել է ընտրողների 57,6-ը: Աջարիայի ԳԽ-ում երկրորդ տեղն զբաղեցրել է Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժումը»` 37% -ով:

ԿԸՀ-ն նաեւ հայտնել է քվաթերթիկների 98,8%-ի հաշվարկի արդյունքները. ըստ դրանց «Վրացական երազանքը» ստացել է  54,94% -ը, իսկ «Միասնական ազգային շարժումը»` 40,33%: