«Լեռների զավակներ» Ռուսաստանի կովկասյան երիտասարդական կազմակերպությունը հանդես է եկել հասարակական «ինտերնացիոնոլ դրուժինաներ» ձեւավորելու առաջարկությամբ, որոնք պարեկություն կիրականացնեն Մոսկվայում կովկասյան երիտասարդության շրջանում առավել հայտնի վայրերում:
Կազմակերպության մոսկովյան բաժանմունքի ներկայացուցիչ Բերսան Զաիտովը
«Իզվեստիային» պատմել է, որ «դրանք ինչ-որ չափով կլինեն արագ արձագանքման ջոկատներ, որոնք կազմված կլինեն չեչեններից, դաղստանցիներից, ինգուշներից, ռուսներից, ադրբեջանցիներից եւ այլ ժողովուրդներից»: Դա թույլ կտա առավել արդյունավետ կերպով զբաղվել ազգամիջյան հակամարտություններով, քանի որ բրիգադների ներկայացուցիչներն ավելի լավ գիտեն իրենց հայրենակիցների մենթալիտետը եւ հեշտությամբ նրանց հետ ընդհանուր լեզու կգտնեն:





























