Յուրի Միլների հիմնադրամը հայտերի օնլայն ներկայացման հնարավորություն է ընձեռում հիմնարար ֆիզիկայի բնագավառում մրցանակի հայցորդների համար, ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ: «New Horizon in Physics Prize» մրցույթի երեք հաղթողների անունները կհայտարարվեն դեկտեմբերին եւ կդառնան 2013թ. դափնեկիրները:
Հայտերին ներկայացման օնլայն ձեւը մատչելի է հետեւյալ հղումով եւ բաց կլինի մինչեւ 2012թ. նոյեմբերի 20-ը: «Fundamental Physics Prize» մրցանակը շնորհվում է Յուրի Միլների բարեգործական հիմնադրամի կողմից: Այն համարվում է ամենախոշորը գիտական աշխարհում: Մրցանակների առաջին տրամադրումը տեղի է ունեցել 2012 թ-ին, մրցանակային ֆոնդը կազմում է 27մլն դոլար (համեմատության համար նշենք, որ Նոբելյան մրցանակի ֆոնդը 2011թ. կազմել է մոտ 1,1 մլն դոլար):





























