Հայաստանում բուժապահովագրության եկամտաբերությունը կախված է ճիշտ ընտրված տեսակից, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Ինգոսստարխ» ԲԲԸ փոխտնօրեն («Ինգո Արմեիայի» մայր ընկերություն) Տատյանա Կայգորոդովան:
«Բուժապահովագրությունը, ինչպես եւ ԱՊՊԱ-ն, ապահովագրության վնասաբեր տեսակ են: Խնդիրն այն է, թե Հայաստանում որ տեսակը կներդրվի: Այն տեսքով, ինչ այն գոյություն ունի Ռուսաստանում, դա ընդհանրապես ապահովագրություն չէ, դա բուժծառայության պետպատվեր է` ապահովագրության համակարգի միջոցով»,-նշեց նա:
ԱՊՊԱ-ի դեպքում հայկական դուստր ընկերության քաղաքականությունը այնպիսին է, ինչպես ամբողջ խմբում. պարտադիր արտադրանքը չպետք է հիմնական դառնա: «Մենք համոզված ենք, որ կոնցենտրացիան լավ բանի չի հանգեցնում: Ավելի լավ է այն հավասարակշռել ոչ ավելի, քան 50% պորտֆելի մակարդակով»,-ասաց Կայգորոդովան:





























