ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ նոր լրտեսական սկանդալ կարող է ծագել: Նյու Յորքի  Բրուքլին շրջանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել 11 անձի, որոնք կասկածվում են ռազմական տեխնոլոգիաների ապօրինի արտահանման մեջ:

Հետաքննությունների դաշնային բյուրոն հրապարակել է մեղադրվողների ցանկը: Ձերբակալությունները տեղի են ունեցել Հյուսթոնում: Գլխավոր կասկածյալը ԱՄՆ 46-ամյա քաղաքացի Ալեքսանդր Ֆիշենկոն է: Մեղադրվում են նաեւ 34-ամյա Շավքաթ Աբդուլլաեւը, 58-ամյա Լյուդմիլա Բաղդիկյանը, 38-ամյա Անաստասիա Դյատլովան, 37-ամյա Վիկտորիա Կլեբանովան, 44-ամյա Սերգեյ Կլինովը, 58-ամյա Ալեքսանդր Պոսիբիլովը, 36-ամյա Յուրի Սավինը, 32-ամյա Սեվին Թաղիեւան, 31-ամյա Սվետլանա Զագոնը եւ Դմիտրի Շեգուրովը:

«ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, բոլորին սպառնում է հինգ տարվա ազատազրկում, իսկ հանցավոր ցանցի պարագլուխ Ֆիշենկոյին՝ մինչեւ 55 տարվա ազատազրկում: