Ղրղըզական խորհրդարանի 3 պատգամավորներ` «Աթա Ժուրտ» ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչներ Կամչիբեկ Թաշիեւը, Սադիր Ժապարովը եւ Տալանտ Մամիդովը 48 ժամով ձերբակալվել են: Նրանք կասկածվում են խորհրդարանի շենքի դիմաց տեղի ունեցած ցույցի ժամանակ «իշխանության ապօրինի գրավման փորձ կատարելու» մեջ:
Պատգամավորները ձերբակալվել էին ոսկու «Կումտոր» հանքավայրի ազգայնացման համար հանրահավաքից հետո, որը տեղի էր ունեցել հոկտեմբերի 3-ին Բիշքեքում: Մի քանի ցուցարարներ անցել էին ցանկապատը եւ փորձել ներխուժել խորհրդարանի շենք, սակայն հետ էին մղվել ոստիկանության եւ պահակների կողմից:
Ըստ առողջապահության նախարարության տվյալների` բախման հետեւանքով տուժել է 12 մարդ, որոնցից 9-ը իրավապահ մարմինների աշխատակիցներ են: Ղրղըզական լրատվամիջոցները նաեւ հայտնել են, որ Կամչիբեկ Թաշիեւը ոտքի վնասվածք է ստացել, սակայն առողջապահության նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունը, հայտնում է kloop-ը:
Ընդդիմադիրները հոկտեմբերի 3-ի ուշ երեկոյան տարվել են հացաքննության:
Հոկտեմբերի 4-ին Ժապարովի եւ Թաշիեւի կողմնակիցները պատրաստ են հերթական ցույցի դուրս գալ: Թաշիեւի փաստաբան Իկրամիդին Այթքուլովը հայտնել է, որ պատգամավորներին դեռեւս մեղադրանք չի ներկայացվել:




























