«Ալ Կաիդան», «Թալիբանը» եւ Իրանը 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հարազատներին պետք է 6 մլրդ դոլար վճարեն: Այդ մասին փաստաթուղթը հոկտեմբերի 3-ին ստորագրել է նյույորքցի դատավոր Ջորջ Դենիելսը: Քանի որ ամերիկյան դատարանն այդ միջոցները գանձելու լծակներ չունի, որոշումն ակնհայտ խորհրդանշական բնույթի է:
Նախորդ տարի Դենիելսը հեռակա կարգով, ահաբեկչության 47 զոհերի ընտանիքների հայցի հիման վրա, «Ալ Կաիդային», «Թալիբանին» եւ Իրանին մեղավոր էր ճանանչել գրեթե 3 հազար մարդու կյանք խլած ահաբեկչության կազմակերպման մեջ, հայտնում է «ՎԶԳԼՅԱԴ»-ը:
«Ալ Կաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենն իսկույն ստանձնել էր ահաբեկչությունների պատասխանատվությունը: Աֆղանստանում այդ ժամանակ իշխանության ղեկին գտնվող թալիբներն ապաստան էին տրամադրել կազմակերպության գրոհայիններին:
ԻԻՀ իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ սեպտեմբերի 11-ի ողբերգական դեպքերի հետ կապ չունեն: Այնուամենայնիվ, Նյու Յորքի դատարանը կարծում է, որ Թեհրանը սատարել է ահաբեկիչներին, հետեւաբար նա եւս փոխհատուցում պետք է վճարի:




























