ԱՊՀ-ի էլեկտրաէներգիական խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար Եվգենի Միշուկը կողոպտիչների զոհ է դարձել: Հանցագործները վնասել են պաշտոնյայի ձեռքը եւ խլել փաստաթղթերով ու գումարով պայուսակը: Պայուսակում 100 հազար ռուբլի է եղել, 15 հազար դոլար եւ պաշտոնյայի փաստաթղթերը, հայտնում է LifeNews-ը:
Ինչպես տեղեկացնում է utro.ru-ն, 59-ամյա Եվգենի Միշուկի վրա հարձակումը կատարվել է հոկտեմբերի 3-ի ցերեկային ժամերին, Կանտեմիրովսկայա փողոցում` Ռազմարդյունաբերական բանկից ոչ հեռու: Անհայտ չորս ավտոմեքենաներ փակել են նրա մեքենայի ճանապարհը, ինչից հետո կոտրել են դիմապակին, վնասել Միշուկի ձեռքը եւ առեւանգել պայուսակը:




























