Սողանքի հետեւանքով հարավ-չինական Յունյան նահանգի դպրոցը անցել է սողանքի տակ, որտեղ ամենաքիչը 19 մարդ`մեծամասամբ աշակերտներ, թաղված են մնացել շենքի ավերակների տակ:
Չինական լրատվամիջոցների տվյալներով` դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ի առավոտյան:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով Չինաստանի Կենտրոնական հեռուստաընկերությանը (CCTV), ցեխաջուրը ամբողջովին ավերել է տարրական դպրոցի փայտե շինությունը, որի տեղում առաջացել է ոչ մեծ ցեխային լիճ: Դպրոցից բացի տուժել է նաեւ հարեւանությամբ գտնվող բնակելի տունը, որի բնակիչներից 3-ին հաջողվել է փրկվել, իսկ մեկի ճակատագիրը դեռեւս անհայտ է:




























