Հոկտեմբերի 3-ին, ժամը 23.33-ին տեղեկություն է ստացվել, որ Նորավան-Գորիս ավտոճանապարհի 12-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Մոյա սեմյա» կազմակերպությանը պատկանող «Գազել» մակնիշի 209 ԼՕ 67 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել ձորը, ինչի հետեւանքով տեղի է ունեցել գազի արտահոսք՝ առանց հրդեհի: Հրշեջ-փրկարարները վերացրել են գազի արտահոսքը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդ՝ 1965 թ. ծնված Գագիկ Հովակիմյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիան քաղաքի բկ: Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը լավ է:

Հասանելի է
русскийՏեղադրություն




























