Թուրքական Կարս նահանգում Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի հատվածում պայթյուն է տեղի ունեցել: Դեպքի վայրում աշխատում են տվյալ գազատարը շահագործող թուրքական Botas ընկերության ներկայացուցիչները:
Ինչպես հաղորդում է թուրքական Hurriyet թերթը, պայթյունի պատճառները դեռեւս չեն ճշգրտվել: Վերականգնումը, ինչպես հաղորդել են Botas-ից, կարող է տեւել 3-7 օր:
Տվյալ գազատարով Թուրքիա է հասնում ադրբեջանական «Շահ Դենիզ» վայրի գազը: Թուրքիան համաձայնագիր է ստորագրել 6,6 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազ մատակարարման համար: Վերջին անգամ տվյալ գազատարում պայթյուն էր տեղի ունեցել 2012 թ-ի մայիսի 29-ին:




























