Եգիպտոսում ձերբակալվել են քրիստոնյա երկու դեռահաս երեխաներ, ովքեր մեղադրվում են իսլամի նկատմամբ անհանգալից վերաբերմունքի մեջ: 10-ամյա Նաբիլ Նագի Ռիցկը եւ 9-ամյա Մինա Նադի Ֆարագը փոխադրվել են Բենի-Սուեիֆ քաղաքում գտնվող մանկական մեկուսարան:
Ինչպես հաղորդում է Al Ahram թերթը, երեխաները ձերբակալվել են տեղացի իմամի հաղորդագրության համաձայն, ով վստահեցնում է, որ սեփական աչքերով է տեսել, թե ինչպես են երեխաները պատռում Ղուրանի էջերը:
Սկզբում իմամը երեխաներին տարել է եկեղեցի եւ պահանջել է որպեսզի քահանան պատժի նրանց, սակայն վերջինս հրաժարվել է: Այդ ժամանակ իմամը տեղացի երեք բնակիչների հետ երեխաներին տարել է դատարան: Երեխաներից մեկի հայրը հայտնել է, որ երեխաները տառաճանաչ չեն եւ չէին կարող իմանալ, որ պտռում են մահմեդականների սուրբ գիրքը:
Ինչպես նշում է NEWSru.com-ը, Եգիպտոսում մահմեդականների եւ քրիստոնյա ղպտիների միջեւ հարաբերությունները շեշտակիորեն սրվել է «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմից հետո: Վերջերս Եգպիպտոսում քրիստոնյա երկու ընտանիքների տների եւ վաճառակետերի վրա վերջնագրեր են հայտնվել «կամ հեռացեք քաղաքից, կամ սպանվեք» գրությամբ:
Հիշեցնենք, որ վերջերս նմանատիպ դեպք էր տեղի ունեցել նաեւ Պակիստանում: 2012 թ-ի օգոստոսի կեսերին պակիստանյան մզկիթի իմամը Դաունի սինդրոմով հիվանդ 11-ամյա Ռիմշա Մասիխի աղբի պայուսակի մեջ է գցել սուրբ գրքից պոկված էջերը: Երբ Ռիմշան այրել է աղբը, իմամը մեղադրել է աղջկան սրբապղծության մեջ եւ պահանջել է ձերբակալել նրան: Մասիխի ընտանիքը անվտանգության առումով ստիպված է եղել թաքնվել, իսկ նրանց քրիստոնյա հարյուրավոր հարեւանները ստիպված են եղել լքել իրենց տները` վախենալով դաժան վրեժից:





























