«Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը Ղազախստանում ծայրահեղական է ճանաչվել եւ արգելվել է հետագա ցուցադրությունը:
Հիշեցնենք, որ ֆիլմը, որը նկարահանվել է ԱՄՆ-ում եւ որը ծաղրում է Մուհամեդ մարգարեին, YouTube-ում է հայտնվել սեպտեմբերի 11-ին: Այն բողոքի ակցիաների պատճառ է դարձել մահմեդական բազմաթիվ երկրներում, ինչի հետեւանքով մահվան դեպքեր են գրանցվել:
Ֆիլմը նաեւ արգելվել է Ռուսաստանում. հոկտեմբերի 1-ին Մոսկվայի դատարանը ֆիլմը ծայրահեղական է ճանաչել:




























