Ռունետի աղբ-աստղ Կոնստանտին Կրեստովը Խիմկիի դատարանի հոկտեմբերի 3-ի նիստի ժամանակ ընդունել է իր մեղքը դեռահաս աղջկա բռնաբարության մեջ, հաղորդել է ՌԱՊՍԻՆ, վկայակոչելով տուժածի իրավաբան Օկսանա Միխալկինին:
«Իր մեղքը նա ընդունել է ամբողջովին: Ծնկի է իջել եւ ներում է խնդրել»,-պատմել է Միխալկինան:
Դատարանը նաեւ հարցաքննել էր 16-ամյա տուժածին: Միխալկինայի խոսքով, երգիչը բազմաթիվ անպարկեշտ հարցեր է ուղղել աղջկան կապված բռնաբարության մանրամասների հետ, որոնց մի մասը դատավորը չեղյալ է հայտարարել:
Երգիչ-հրեշին մեղադրում են մի շարք բռնաբարությունների մեջ: Օգոստոսին Խիմկիի շրջանային դատարանը երկու տարի եւ 4 ամսվա ազատազրկման է դատապարտել Կոնդրատեւին, ինչը հանրության դժգոհությանն է արժանացել: Արդյունքում մոսկովյան դատարանը հետաձգել է սկանդալային դատավճիռը:





























