Հնագետները Գվատեմալայում մայաների Կալոմտե Կաբել (Kalomt'e K'abel) թագուհու`մայաների Օձերի սրբազան տիրուհու դամբարանն են հայտնաբերել: Գտնողներից մեկը` Դավիթ Ֆրայլդելը, հաղորդել է, որ նա մայաների բարձր ազնվականության առաջին տիրուհին է եղել, որի անունը հաջողվել է ճշգրիտ հստակեցնել:
Դամբարանը գտնվում է Պետեն դեպարպարտամենտի հնագույն Էլ Պերու քաղաքում, որտեղ պեղումներ են անցկացվել: Ընդ որում` այն միանգամայն պատահաբար է հայտնաբերվել, գրում է utro.ru-ն: Հուղարկավորման վայրում պատմական արժեք ներկայացնող տարատեսակ առարկաներ են գտնվել` անոթներ, զարդեր, կառավարիչների, ինչպես նաեւ հենց թագուհու երիտասարդ տարիքի գիպսե քանդակներ: Գիտնականների տվյալներով` Կալոմտե Կաբելը մահացել է ծեր տարիքում, ապրել է մ.թ. 600-ական թվականների վերջ, 700-ականների սկիզբն ընկած ժամանակահատվածում:
Ինչպես հայտնում է INFOX.ru-ն, Կալոմտե Կաբել թագուհին հայտնի է իր ռազմատենչ վարքով: Նա 20 տարի եղել է Վակ թագավորության տիրուհին եւ կրել է Kaloomte տիտղոսը, որը թարգմանաբար նշանակում է «բարձրագույն մարտիկ», ինչը նրան իր ամուսնուց` թագավոր Կինիչ Բահլամուից ավելի մեծ իշխանություն էր տալիս:





























