ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանից լրագրողներն այսօր հետաքրքրվեցին, թե ի՞նչ կարծիք ունի իր եղբորը՝ Հակոբ Բեգլարյանի աշխատանքից ազատելու մասին;

Սկզբում Գ. Բեգլարյանը փորձեց խուսափել պատասխաններից, ասելով. «հնարավոր է, իմ պատասխաննները լինեն սուբյեկտիվ»: Հարցին, թե ինչո՞վ է զբաղվելու իր եղբայրը, Գ. Բեգլարյանն ասաց. «Տենց շտապ էր հա՞, որ անպայման աշխատանքի պիտի անցներ, թող բիզնեսով զբաղվի մի քիչ»:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե արդյոք նախկինում էլ իր եղբայրը չի զբաղվե՞լ բիզնեսով, Գ. Բեգլարյանը պատասխանեց, որ դրա իրավունքը չուներ:

Հիշեցնենք, որ Հակոբ Բեգլարյանը պետական գնումների աջակցման կենտրոնի պետի պաշտոնից ազատվել է սեպտեմբերի 20-ին՝ պետական գնումների անարդյունավետության եւ համակարգում առկա կոռուպցիոն երեւույթների տարածվածության պատճառով:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի