Հոկտեմբերի 3-ին, ժամը 12.10-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ ինքը զենք եւ զինամթերք է թողնում Ա. Մանուկյան փողոցում գտնվող ակումբի մոտ՝ մեծ ծառի տակ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, «ՏՕԶ» հրացանի 5,6 մմ տրամաչափ 5 փամփուշտ, «ԱԿ-74» ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 30 փամփուշտով, 2 պայթուցիչ, «Ֆ-1» տիպի 2 նռնակ եւ ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 30 փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: