Հոկտեմբերի 3-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի եւ Մյասնիկյան փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Էդգար Մ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե խուզարկությամբ նրա գուլպայի միջից հայտնաբերվել է 0,7 գրամ մարիխուանա թմրամիջոցի նմանվող կանաչ զանգված:

Էդգար Մ.-ն հայտնել է, որ թմրամիջոցը չորացրել է ծխելու միջոցով օգտագործելու համար:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: