Կամխուդ եւ Ալագյազ ուսումնավարժական համալիրներում ավարտվել են Հայաստանում ռուսական զինովարական բազային Ռադիացիոն, Քիմիական եւ Կենսաբանական (ՌՔԿ) պաշտպանության ենթաբաժինների հատուկ վարժանքները:
Ինչպես հաղորդում է Հարավային զինվորական շրջանի մամուլի ծառայությունը, դաշտային ելքի արդյուքնում զինծառայողները տարածքի ռադիացիոն եւ քիմիական հետախուզության արդյունքում իրականացրել են ավելի քան հազար ստուգողական փորձեր եւ իրականացրել են մարտական տեխնիկայի եւ զինամթերքի հատուկ մշակում` քիմիական հետախուզական մեքենաների միջոցով:
Ընդհանուր առմամբ զինավարժությունների ամառային շրջանում ՌՔԿՊ-ի մասնագետները, մարտավարական տարբեր զորավարժությունների ընթացքում իրականցրել են ավելի քան 150 կմ տարածքի ռադիացիոն եւ քիմիական հետախուզում:
Բացի այդ, քիմիկ- հետախույզները իրականացրել են զորքերի եւ օբեկտների այրոզոլային քողարկման վարժություններ, ինչը կնվազեցնի կենդանի ուժի եւ ռազմական տեխնիկայի կորստի հնարավարությունը, մշակվել են նեւ հետիոտնի եւ հատուկ տեխնիկայի համար վարակված տեղանքի հաղթահարման տարբերակներ:





























