«Վրացական երազանք»-ի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին կոչ է արել իր համակիրներին դադարեցնել բողոքի ակցիաները շրջանային ընտրատեղամասերի տարածքում:

«Այսօր մենք այլեւս ընդդիմություն չենք, այսօր մենք` իշխանություն ենք, փողոցային ակցիաներով հանդես է գալի ընդդիմությունը: Ես խնդրում եմ եւ կոչ եմ անում ձեզ դադարեցնել ցանկացած ակցիա, տեղափոխվել շինություններ, դատարան, խորհրդարան եւ այնտեղ որոշել բոլոր հարցերը», - ասել է Իվանիշվիլին, մեջբերում է «GHN»-ն:

Ինչպես հայտնում է «Գրուզիա օնլայնը», «Վրացական երազանք»-ը  վիճարկում է  մեծամասնական 5 ընտրատարածքների տվյալները` համարելով, որ  այնտեղ խախտումներ են տեղի ունեցել եւ իրականում հաղթել է իր թիմը:

Վրաստանի Ընտրական  Հանձնաժողովի  վերջին տվյալներով, վերջնական հաշվարկից հետո  խորհրդարանական ընտրություններում  38 մեծամասնական շրջաններում հաղթել են «Վրացական երազանք»-ի թեկնածուները, իսկ 34-ում` Միխայիլ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժման» թեկնածուները: