Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ձեռքն է վերցնում Վրաստանը ԱՊՀ վերադարձնելու հարցի որոշումը: Այս մասին բելառուսցի առաջնորդը հայտնել է «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ:
«Ինձ թվում է, հաջորդ տարի ԱՊՀ երկների գագաթնաժողովը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Մինսկում: Դա արդեն իմ գործը կլինի. եթե Մինսկը դառնա գագաթնաժողովի անցկացման վայր, ես ամեն ինչ կանեմ, որպեսզի Վրաստանը վերադառնա Անկախ Պետությունների համագործակցություն»,-հայտնել է Բելառուսի ղեկավարը: Միեւնույն ժամանակ նա կարծիք է հայտնել, որ եթե Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթեր իշխող կուսակցությունը, ապա միեւնույնն է «Միխայիլ Սահակաշվիլին հաջորդ տարի կլիներ ԱՊՀ անդամ»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակ է տարել ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիան, իսկ Սահակաշվիլին ընդունել է պարտությունը եւ հայտարարել է իր կուսակցության ընդդիմադիր դառնալու որոշման մասին:
Անկախ Պետությունների համագործակցությունը ստեղծվել է 1991 թ-ին, որին անդամակցում են ետխորհրդային տարածաշրջանի 12 երկրներ, այսինքն խորհրդային բոլոր նախկին պետությունները: 2008 թ-ին, Հարավային Օսիայի պատերազմից հետո, Վրաստանը դուրս էր եկել ԱՊՀ-ի կազմից:




























