Վրացի փորձագետ Գիա Խուխաշվիլին վստահեցնում է, որ մի քանի վրացի նախարարներ լքել են երկիրը: «Ինձ մոտ կան ապացուցող փաստաթղթեր, թե ուր եւ ինչ ձեւով են նրանք հեռացել: Թեեւ, ցանկանում եմ բոլորին հայտնել, որ ոչ ոք չի պատրաստվում ինչ որ մեկի հետեւից ընկնել»,-Խուխաշվիլիին մեջբերում է GHN-ն:

Ինչպես գրում է «Նովոստի-Գրուզիան», վրացական մի շարք լրատվամիջոցներ եւ պարբերականներ հայտնել են, որ մասնավորապես երկիրը լքել է Պաշտպանության նախարար Դմիտրի Շաշկինը: Լրատվամիջոցները նաեւ հայտնել են, որ, չճշտված տեղեկությունների համաձայն, Վրաստանը պատրաստվում են լքել կամ արդեն լքել են Արդարադատության նախարար Զուրաբ Ադեիշվիլին եւ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլին:

Վրաստանի Պաշտպանության նախարարությունից հերքել են Շաշկինի փախուստի լուրը, հայտնելով, որ նա գործուղման է մեկնել ԱՄՆ եւ Վրաստան կվերադառնա հոկտեմբերի 6-ին: