«Սուրբ Ղուկասի եղբայրության» ակտիվիստուհի Աննա Սինկովան 3 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել Կիեւի Փառքի այգու Հավերժ կրակի վրա ձվածեղ պատրաստելու համար:
Ինչպես հայտնում է «Ուկրաինսկիե նովոստին», դատապարտյալը մեղավոր է ճանաչվել դամբարանի վայրի նկատմամբ հատուկ ցինիզմով նախապես պլանավորած անարգանքի հոդվածով: Նա նպատակ ունի բողոքարկել դատավճիռը: Ընդ որում, հաշվի առնելով քննության հետ համագործակցությունը եւ մեղքի ընդունումը, դեպքի երկրորդ մասնակցին դատարանը ազատ է արձակել:
Ինչպես գրում է «ֆոնտանկա.ru»-ն, 2010 թ-ի դեկտեմբերի 16-ին ակտիվիստուհիները Փառքի զբոսայգում ակցիա են իրականացրել գազի ոչ համարժեք օգտագործման, ինչպես նաեւ իշխանություների կողմից ուկրաինացի վետերանների խնդիրների անտեսման դեմ: Աղջիկները Հավերժ կրակի վրա նրբեշիկով ձվածեղ են պատրաստել` իրենց գործողությունները տեսագրելով եւ հետագայում ինտերնետում տեղադրելով:





























