Իսպանական ոստիկանությունը Պալմա-դե-Մայորկայում ձերբակալել է 21-ամյա երիտասարդի, ով կասկածվում է տեղական համալասարանի ուսանողների զանգվածային սպանության նախապաստրաստության մեջ:
Երիտասարդը ձերբակալվել է այն ժամանակ, երբ նրան էին փոխանցում մոտ 140 կգ-անոց պայթուցիկը: Հետաքննության տվյալներով, ինքնաշեն պայթուցիկները երիտասարդը նախատեսում էր տեղադրել համալսարանի տարածքում, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:
Գործի քննությունը սկսվել էր 5 ամիս առաջ: Ոստիկանները ուշադրություն են դարձրել ԱՄՆ-ի «Կոլումբայն» դպրոցի դեպքերին վերաբերող ինտերնետային մեկնաբանություններին, որտեղ 1999 թ-ին երկու անչափահասների բացած կրակի հետեւանքով սպանվել է 12 աշակերտ եւ մեկ ուսուցիչ: Ձերբակալվածը մեկնաբանություններում իր հիացմունքն է հայտնել մարդասպանների նկատմամբ:




























