Սիրիայի Զինված ուժերը Դամասկոսի ծայրամասերից մեկում ձեռնամուխ են եղել ընդդիմության գրոհայինների ոչնչացմանը:

Սիրիական «ՍԱՆԱ» գործակալության տվյալներով, թաղամասում հաստատված եւ խաղաղ բնակիչներին ու իրավապահներին ահաբեկող գրոհայիններին հանձնվելու կոչ անելուց հետո, հակաահաբեկչական գործողությունների անցկացման որոշում է կայացվել:

Դամասկոսը մաքրելու գործողությունը քաղաքացիների կողմից իշխանություններին ներկայացված պահանջն է: Ռազմական աղբյուրների փոխանցմամբ, բանակային հրամանատարական կազմը հետախուզական տվյալներ ունի ահաբեկչական խմբավորումների տեղակայման վերաբերյալ, որոնք բնակիչներին բռնի հանում են տներից եւ դրանք վերածում դիպուկահարների ապաստանի:

Հաշվի առնելով թաղամասի խիտ բնակեցված լինելը` գործողությունները ծայրաստիճան զգույշ կտարվեն: Տեղեկատվություն կա, որ դեռ երեկ շատ գրոհայիններ լքել են Քուդսիան` իմանալով սպասվելիք գործողությունների մասին: