Մոսկվայում լրջագույն անհանգստությամբ են ընդունել թուրք-սիրիական սահմանում կտրուկ լարվածությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեվիչը։ Նա նաեւ ցավակցություն է հայտնել թուրքիայում քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ։

«Կարծում ենք անհրաժեշտ է օբյեկտիվ եւ մանրամասն հասկանալ վտանգավոր էսկալացիայի բոլոր հանգամանքները։ Պետք է կիրառվեն բացառող գործողություններ, որպեսզի հետագայում բացառվեն նման վտանգավոր դեպքերի կրկնությունները։ Երկու կողմերին էլ զսպվածության, սուվերենության եւ տարածքային ամբողջականության պապանման, եւ ցանկացած ահաբեկչական գործողությունների վճռական դիմակայության կոչ ենք անում։

Կարեւոր ենք գտնում, որ նման հավասարակշռված, իրական փաստերի վրա հիմնված մոտեցումը արտահայտում գտնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, ինչպես նաեւ արտահայտվի միջազգային եւ տարածաշրջանային առաջատարների դիրքրոշումներում»,- ասել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը, որի խոսքը տեղադրված է ՌԴ արտգործախարարության կայքում։