Վրաստանում հոկտեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրությունների հաղթող «Վրացական երազանքի» ակտիվիստները բողոքի ակցիա են անցկացրել Զուգդիդիում ընտրական հանձնաժողովի առջեւ: Բացի այդ, Վրաստանի մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ, ակցիան դադարել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդի ժամանումից հետո:
Ակցիայի մասնակիցները պնդել են, որ Զուգդիդիի ընտրական հանձնաժողովը կոպտորեն կեղծել է քվեարկության արդյունքները Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժման» օգտին: Միաժամանակ ընդդիմադիրները պնդում են, որ այստեղ մեծամասնական ընտրակարգով հաղթել է իրենց թեկնածուն` «Վրացական երազանքի» առաջնորդներից մեկը` Իրակլի Ալասանիան:
ԱՄՆ դեսպանի ժամանումից հետո ակցիան դադարել է: Միաժամանակ Ալասանիան խոստացել է կողմնակիցներին «շարունակել պայքարը իրավական ճանպարհով»:





























