Եվրախորհրդի առջեւ Ռուսաստանի ստանձնած պարտավորությունների շրջանակում Ռումինիան Ռուսաստանից պահանջել է վերադարձնել 93 տոննա ոսկին, որն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տարվել է Մոսկվա: Ռուսաստանի ԱԳՆ-ում սակայն Ռումինիային խորհուրդ են տվել զբաղվել ավելի հրատապ հարցերով:
«Ռումինացի պատգամավորներն առաջին անգամ չէ, որ փորձում են միջազգային հնչեղություն տալ վաղուց ի վեր հրատապությունը կորցրած հարցերին»,-հայտարասրել է Ռուսատսանի ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:
Ամփոփիչ զեկույցում կատարված ուղղումով Բուխարեստը պահանջում է «վերադարձնել ժամանակավորպես Մոսկվա տարհանված գանձերը»:




























